Մի քանի տասնյակ լավ երիտասարդ՝ 3 միլիոն ժողովրդից. մնացածս վիրտուալ դեմագոգներ ենք...


00:15 , 2 սեպտեմբեր, 2012

Բայց ինչքան ծիծաղելի էր այսօր՝ հայաստանիցիներս որոշել էինք ցույց կազմակերպել Հունգարիայի հյուպատոսության դեմ՝ մեր հայրենիքում, որը համազգային ապտակ է ստացել... Մտածեցի՝ այդ նեղ Զաքյան փողոցում ախր տեղ չի լինելու՝ ողջ ազգն է գալու բողոքելու՝ ղեկավարներ, բազմաթիվ պատգամավորներ, բոլոր հիմնական կուսակցությունների ներկայացուցիչները, տասնյակ հասարակական կազմակերպությունների անդամներ... Չեմ ուզում գնահատական տալ, թե քանի հոգի էր եկել համազգային ապտակի դեմ բողոքելու՝ լրատվամիջոցները փաստում են՝ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴ... Ու հիմա մենք, հայաստանցիներս, հորդորոււմ ենք Սփյուռքին ակցիաներ կազմակերպել աշխարհի տարբեր մայրաքաղաքներում... Հա, ես էլ եմ երբեմն հետույքս դժվարությամբ պոկում ֆեյսբուքյան սադոմազոխիստական հաճելի վիճաբանություններից, որտեղ քեզ կամ սիրում են, կամ հայհոյում են, կամ հիշեցնում են անհիշելին... Ամբողջ ընտանիքիս բերել էի կեսօրին Հունգարիայի դեսպանատան մոտ... Ու իրականությունը՝ 3 միլիոն վրդովված ու զայրացած ժողովրդից՝ ընդամենը մի քանի տասնյակ երիտասարդներ... Լավ երիտասարդներ... Իսկական երիտասարդներ... Մնացածս՝ վիրտուալ դեմագոգներ ենք...