Վրացի ըմբիշները հիանում են մեր չեմպիոններով ու բողոքում, որ իրենց երկրում անտարբերության են մատնված


12:13 , 17 սեպտեմբեր, 2014

 Քիչ առաջ ինքնաթիռում զրուցում էի վրացի ըմբշամարտիկների հետ, ովքեր հիացմունքի խոսքեր էին շռայլում հայ ըմբիշների՝ հատկապես Արթուր Ալեքսանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Ռոման Ամոյանի հասցեին: Իրենք իրենց կուռքն են համարում Չամիչ մականունով հայտնի լեգենդար Արմեն Նազարյանին և միևնույն ժամանակ դժգոհում էին, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում ըմբշամարտին և մարզիկները յուրաքանչյուր հաղթանակից հետո թանկարժեք նվերների են արժանանում, իրենց մոտ այդ ամենը բացակայում է և իրենք անտարբերության եմ մատնված ինչպես պետության, այնպես էլ վրաց մեծահարուստների կողմից: 
Ես էլ կատակով նրանց առաջարկեցի գալ Հայաստան և հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: