12:00 , 17 սեպտեմբեր, 2014
21tv.am-ը գրում է․
Ամիսներ առաջ Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Հրանտ փղին կվիրահատեն սեպտեմբերի 18-ին։ Հրանտը կոտրել էր ժանիքները ծնոտին այնքան մոտ, որ հնարավոր չէր եղել խուսափել բորբոքումից։
Ավելի ծանր հետևանքներից խուսափելու համար որոշվել է դիմել վիրահատության։
«Ասիական արու փղերը շատ հաճախ ժանիքներ չեն էլ ունենում, այնպես որ վիրահատելով Հրանտի ժանիքների վիրահատությունը կնպաստի նրա լիակատար բուժմանն ու չի խանգարի հետագա կյանքին»,-ասված է Թբիլիսիի կենդանաբանական այգու հաղորդագրությունում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ