11:48 , 17 սեպտեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է․
ԱԺ ԲՀԿ խմբակցությունում մեկնարկել է քառյակի հերթական նիստը: Նիստին «հյուրընկալող» կողմից` ԲՀԿ-ից մասնակցում են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ պատգամավորներ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը:
Դաշնակցությունը ներկայացել է հետեւյալ կազմով` խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը: ՀԱԿ-ից ներկա են խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը: Իսկ «Ժառանգություն» խմբակցությունից` Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը: Նիստի ընթացքում, ինչպես հայտնի է, ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորները քննարկելու են եւ ապա հրապարակելու են առաջիկա համապետական հանրահավաքի օրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ