Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ցուցադրվելու է Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերան՝ 4 գործողությամբ: Դիրիժոր` Միքայել Վենդեբերգ (Շվեյցարիա):
Սկիզբը` 19:00:
Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր` Պիետրո Ռիցցո (Իտալիա)), դաշնակահար Էշլի Վոսը (Մեծ Բրիտանիա) և ջութակահար Բորիս Բրովցինը (Մեծ Բրիտանիա): Ծրագրում՝ Բեթհովեն («Էգմոնտ» նախերգանք), Գերշվին (Դաշնամուրի կոնցերտ), Բրամս («Ողբերգական» նախերգանք):
Սկիզբը՝ 19:00-ին:
Կոմպոզիտորների միության դահլիճում տեղի կունենա «Հայրենադարձ ղողանջներ» համերգային ծրագիրը: Այն համախմբել է Հայաստան տեղափոխված սիրիահայ երաժիշտներին` կոմպոզիտորներ, մենակատարներ, խմբավար և երգիչներ: Նրանք կներկայացնեն Կոմիտասի աշխարհիկ և հոգևոր երգերը, Առնո Բաբաջանյանի, սիրիահայ Սարգիս Ադամյանի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում հանդես կգա նաև լարային քառյակ և «Ս. Հովհաննես եկեղեցու» «Օվսաննա» երգչախումբը` Շահե Քեշիշյանի ղեկավարությամբ:
Սկիզբը՝ 19.00-ին:
