22:34 , 16 սեպտեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Պոլիանդրիան՝ բազմամուսնությունը, երևույթ է, երբ հասարակությունը՝ ինչ-ինչ պատճառներով, կնոջը թույլատրում է ամուսնանալ միանգամից մի քանի տղամարդկանց հետ: Այս երևույթը շատ հազվագյուտ է, սակայն աշխարհում դեռ պահպանվել են մշակույթներ, որտեղ բազմամուսնությունը պաշտոնապես թույլատրված է:
Օրինակ՝ Ասիայում, որտեղ վարելահողերի պակաս կա, պոլիանդրիան ընտանիքներին թույլատրում էր նույն տարածքում միասին տնտեսություն վարել: Այս դեպքում ընտանիքի բոլոր եղբայրներն ամուսնանում էին մեկ կնոջ հետ, որը թույլ էր տալիս, որ ընտանիքի հողերն անբաժան մնան: Բացի այդ՝ աղքատ ընտանիքների համար ավելի հեշտ էր ղալիմ վճարել միայն մեկ հարսի համար՝ նրան դարձնելով բոլոր որդիների կինը և նրանց համար պահպանելով ծնողական ընդհանուր տանիքը:
Այլ մշակույթներում ամուսինն ինքը կարող էր կնոջ համար երկրորդ ամուսին հրավիրել (հաճախ հենց իր եղբորը), որպեսզի վերջինս՝ իր բացակայության ընթացքում, պաշտպանի կնոջը և ընտանիքի ունեցվածքը:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ