Վենեսուելայի կանայք չեն ուզում կուրծքը չինական իմպլանտներով մեծացնել


22:26 , 16 սեպտեմբեր, 2014

Վենեսուելայի կանայք չեն ուզում կուրծքը չինական իմպլանտներով մեծացնելPanorama.am-ը գրում է.

Վենեսուելայի բնակչուհիները ավելի հաճախ են սկսել բողոքել կրծքի անորակ, չինական  իմպլանտներից: Եթե նախկինում կանայք կուրծքը մեծացնում էին ամերիկյան իմպլանտներով, ապա հիմա ավելի հաճախ դրանց փոխարեն առաջարկվում է չինական արտադրանքը:

«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` պլաստիկ վիրաբույժները ևս բողոքում են ստեղծված իրավիճակի պատճառով, սակայն ոչինչ անել չեն կարող: Իմպլանտների դեֆիցիտը կապված է արտարժութային սուր հսկողության հետ, որը պետությունը սահմանել է դեռ 2003թ-ին: Ներկայումս արտարժույթը չի բավարարում անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերմանը, ուր մնաց ամերիկյան արտադրանքի և որակյալ իմպլանտների:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ