Բրիտանացի զբոսաշրջիկներին Թաիլանդում սպանել են հենց լողափին


21:40 , 16 սեպտեմբեր, 2014

Koh-Tao-21in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 15-ին Թաիլանդի Կոխ Տաո կղզու լողափին հայտնաբերվել են 2 բրիտանացի երիտասարդների մարմիններ:

24-ամյա Դևիդ Միլլերի, նրա 23-ամյա ընկերուհու՝ Հաննա Ուիթերիջի մարմիններն այլանդակված են եղել, հայտնում է Independent-ը:

Բրիտանացիների մերկ մարմինների հարևանությամբ ընկած է եղել նրանց հագուստը: Արյունոտ շորերի հարևանությամբ՝ մարդասպանի գործիքները: Հանցագործը այլանդակել է աղջկա դեմքը, իսկ տղայի գլուխը՝ կիսով չափ կտրել:

Հաղորդվում է, որ այդ մասում նախօրեին երեկույթ է անցկացվել: Կղզու բնակիչները պատրաստակամ են հայտնաբերելու մարդասպանին:

Ոստիկանությունը վարկածներ դեռ չունի, թե ով կարող էր լինել հանցագործը: