19:48 , 16 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թեայս տարի ձկան արտահանման ծավալների աճ չկա, առաջիկայում էլ նվազում է սպասվում՝ պայմանավորված բնապահպանական բարեփոխումներով:
«Բնապահպանության նախարարության կողմից այնպիսի միջոցառումներ են իրականացվում, որ ձկնարտադրող տնտեսությունների արտադրական ծավալները նվազում են»,-ասաց Արթուր Աթոյանը՝ շարունակելով. «Դա ձկնարտադրողների մոտ դժգոհությունների տեղիք տալիս է, բայց նրանց ձեռքն ի՞նչ կա, անօգնական վիճակում են արտադրողները: Մենք դեռ չգիտենք, թե խնդրի լուծումը որն է, և ինչպես ենք կարողանալու հաղթահարել առաջացած խնդիրը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ