Մոսկվայում Porsche-ի վարորդը կրակել է Mercedes վրա, որի մեջ երեխաներ են եղել


18:58 , 16 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Մոսկվայի երկրամասում ճանապարհային կոնֆլիկտ է տեղի ունեցել, որի ընթացքում վարորդներից մեկը մի քանի անգամ կրակել է մյուս մեքենայի ուղղությամբ, որի մեջ բացի վարորդից եղել է երկու երեխա: Կրակելուց հետո 47-ամյա գործարարը դեպքի վայրից հեռացել է իրեն պատկանող Porsche մակնիշի ավտոմեքենայով:

Հայտնվում է, որ օրինախախտն արձակած կրակոցներից երկուսը դիպել են  Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդի ոտքին, երկուսը` մեքենային, իսկ երկուսը` անցել են մեքենայի կողքով: Նշենք նաև, որ հանցագործն արդեն բերման է ենթարկվել: