Հիչքոկի ֆիլմն օգնել է ստանալ նեյրոֆիզիոլոգիայի կարևորագույն հարցերից մեկի պատասխանը


21:01 , 16 սեպտեմբեր, 2014

pic_7f11a82a6ead6cb253657528354fa0771in.am-ը գրում է․

Կանադացի գիտնականները փորձել են գտնել նեյրոֆիզիոլոգիայի կարևորագույն հարցերից մեկի պատասխանը՝ ինչպես վերակառուցել գիտակցության գործունեությունը գլխուղեղում ըստ ֆիզիոլոգիական գործընթացների:

Ունիվերսալ «նեյրոնային» կոդի որոնումների մասին հետազոտողները գրել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:

Լորինա Նեյսին ու նրա գործընկերները չափել են 12 առողջ կամավորների գլուխուղեղի ակտիվությունը ու 2 հիվանդների, որոնք տուժել են գլխուղեղային լուրջ վնասվածքից:

Այս հիվանդները գտնվել են վեգետատիվ վիճակում, ու նրանց գիտակցության աշխատանքը բժիշկների համար անհայտ է մնացել (նրանք չեն խոսել ու չեն շարժվել): Բոլոր մասնակիցներին ցուցադրել են Ալֆրեդ Հիչքոկի կարճամետրաժ ֆիլմը, որի տեսարաններից մեկն աչքի է ընկնում լարված սյուժեով:

Պարզվել է՝ առողջ հանդիսատեսի գլխուղեղում տեղի են ունենում նույնանման գործընթացներ՝ քունքային ու գագաթային հատվածում: Այս մասերը պատասխանատու են բարձր մակարդակի կոգնիտիվ պրոցեսների ու շրջապատող աշխարհի մասին տեղեկության անալիզի համար:

Գիտնականների կարծիքով՝ աշխատանքի արդյունքները վկայում են բոլոր մարդկանց համար ընդհանուր գիտակցության նեյրոֆիզիոլոգիական բազայի մասին ու թույլ տալիս «ապակոդավորել» այն՝ անգամ հաղորդակցվելու բացակայության պայմաններում (խոսքեր ու ժեստեր):