ԵՄ ու ԵՏՄ միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ նոր «եվրոպական ճգնաժամի» լավագույն լուծում


18:32 , 16 սեպտեմբեր, 2014

ԵՄ ու ԵՏՄ միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ նոր «եվրոպական ճգնաժամի» լավագույն լուծումPanorama.am-ը գրում է․

Եվրամիության և Ուկրաինայի միջև Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը հետաձգվում է մինչև 2015թ.-դեկտեմբերի 31-ը: Նման համաձայնություն է ձեռք բերվել Բրյուսելում ԵՄ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ֆինանսների գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում: Շատերի համար այդ որոշումը անակնկալ է եղել և բուռն քննարկումների առիթ է դարձել:

ԵՄ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինայի կայունացմանն ամբողջությամբ աջակցելու համար Եվրահանձնաժողովը պատրաստ է լրացուցիչ ճկունություն ցուցաբերել և հետաձգել ազատ առևտրի գոտու իրագործումը մինչև 2015թ-ի դեկտեմբերի 31-ը: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել քննարկել այն խնդիրները, որ բարձրացրել է Ռուսաստանը այդ համաձայնագրի իրականացման հետ կապված:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանն առաջարկել է փոփոխել Ասոցացման համաձայնագիրը և մի շարք ապրանքատեսակների վրա չտարածել դրա դրույթները: Մոսկվան նախազգուշացնում է, որ եթե Ուկրաինա առանց սահմանափակումների ներմուծվեն եվրոպական ապրանքներ, ապա օգտվելով Ռուսաստանի հետ ազատ առևտրային ռեժիմից՝ դրանք առանց խոչընդոտների կհայտնվեն ռուսական շուկայում՝ հսկայական վնասներ հասցնելով ռուս արտադրողներին: Այդ վնասները սկզբնական շրջանում հաշվվում են մոտ 100 միլիարդ ռուբլի, հետևաբար Ռուսաստանը միակողմանի կվերացնի ազատ առևտրի ռեժիմն Ուկրաինայի հետ, ինչն էլ կործանարար հետևանքներ կարող է ունենալ ուկրաինական արտադրողների համար:

Չնայած համաձայնագրի իմպլեմենտացման հետաձգմանը՝ Եվրամիությունը շարունակելու է արտոնյալ պայմաններ տրամադրել, որոնց շնորհիվ Ուկրաինան առանց մաքսատուրքերի կկարողանա արտահանել ԵՄ չափանիշներին համապատասխան իր արտադրանքը եվրոպական շուկա (ի դեպ ուկրաինական արտադրանքի մեծ մասը չի համապատասխանում ԵՄ չափանիշներին), սակայն եվրոպական ապրանքները Ուկրաինա կներմուծվեն նախկին ռեժիմով:

Ռուսական կողմը խոստացել է, որ եթե Ուկրաինան պահպանի ձեռք բերված համաձայնությունը, ապա Մոսկվան իր հերթին կպահպանի Ուկրաինայի հետ ազատ առևտրային ռեժիմը: Այս առումով հարկ է նշել, որ Ռուսաստանն արդեն իսկ արգելել է ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների և հրուշակեղենի ներմուծումը, ինչի շնորհիվ էականորեն նվազել է ընդհանուր ապրանքաշրջանառությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ