17:56 , 16 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
MI5 բրիտանական ծառայությունը չի գաղտնազերծում Ջիհադի Ջոն մականունով իսլամիստի ինքնությունը հանուն պատանդների՝ գրում է The Daily Mail-ը: Համարվում է, որ Միացյալ Թագավորության հենց այդ ենթադրյալ քաղաքացին է առանցքային դեր խաղացել երկու ամերիկացի լրագրողների և մեկ բրիտանացի սոցիալական աշխատողի սպանության գործում:
Հատուկ ծառայությունը գիտի, թե ով է Ջիհադի Ջոնը, սակայն ցանկանում է ավելի շատ տեղեկություններ հավաքել մինչ հաջորդ քայլն անելը՝ ասվում է հոդվածում: Իսլամիստի մասին տվյալները գաղտնի են պահվում՝ ռիսկի չենթարկելու համար ցանկացած փրկարարական գործողություն:
Թերթը հավելում է, որ բրիտանացի ոստիկաններն ու գործակալները ծրագրում են ստանալ նրա մասին հավելյալ տեղեկություններ՝ մինչ նրա հարազատների ու ընկերների տներում խուզարկություններ անցկացնելը:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների կարծիքով՝ գաղտնի գործողությունները Սիրիայում իսլամիստի գտնվելու վայրը պարզելու լավագույն միջոցն են: