Սեպտեմբերի 5-ից 11-ը մայրաքաղաքում ծնվել է 507 երեխա


17:25 , 16 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38546 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 3846 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալիզացվել է 774 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ  վնասվածքները: Սեպտեմբերի 5-ից  11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 507 երեխա`273  տղա և 234 աղջիկ: