ՕՊԵԿ-ը կարող է նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները՝ գները կայունացնելու համար


17:19 , 16 սեպտեմբեր, 2014

110722013_oil_and_gasAraratnews.am-ը գրում է․

Նավթարդյունահանող երկրների միությունը՝ ՕՊԵԿ-ը պատրաստ է մինչև այս տարվա վերջ նավթի արդյունահանումը նվազեցնել մինչև 29.5 մլն բարել/օրական։ Այս մասին հայտարարել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդալլահ Սալեմ Ալ-Բադրին։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Նրա խոսքերով՝ որոշումն առայժմ կայացված չէ, դա միայն կանխատեսում է։ Այս պահին նավթի արդյունահանումն անդամ երկրների կողմից կազմում է մոտ 30 մլն բարել։ Որոշումը կկայացվի այն ժամանակ, եթե գները շարունակեն անկում ապրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ