2008թ-ին բանակը ներքաղաքական իրադարձություններին չի խառնվել. Սեյրան Օհանյան


17:06 , 16 սեպտեմբեր, 2014

2008թ-ին բանակը ներքաղաքական իրադարձություններին չի խառնվել. Սեյրան ՕհանյանPanorama.am-ը գրում է․

«Թուրքիան և Ադրբեջանն իրար հետ ունեն ռազմավարական միջոցառումների համապատասխան պլաններ և դա իրականացվում է այդ պլանների համաձայն: Զորավարժությունները պլանային են, դրանք մեր կողմից վերահսկվում են և որևիցե վտանգ այսօր մեր հանրապետության համար չեն սպառնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Բաքվում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ քաղաքական իրադարձությունների ժամանակ բանակը կմիջամտի ներքաղաքական խնդիրներին, ինչպես եղավ 2008 թվականին, Ս. Օհանյանն ասաց, որ 2008թ-ին բանակը ներքաղաքական իրադարձություններին չի խառնվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ