17:00 , 16 սեպտեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ և հույն ժողովուրդների դարավոր և բարեկամական հարաբերությունները, կարևորել է դրանց առավել սերտացումն ու ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, ինչպես նաև երկու ժողովուրդներին պատուհասած ցեղասպանության թեմային: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի ընդունման համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ