Մասնագետ. «Սեւանի մակարդակի կտրուկ եւ մեծ չափերով իջեցման պարագայում կարող է երկրաշարժ լինել»


15:54 , 16 սեպտեմբեր, 2014

Մասնագետ. «Սեւանի մակարդակի կտրուկ եւ մեծ չափերով իջեցման պարագայում կարող է երկրաշարժ լինել»Aravot.am-ը գրում է․

«Սեյսմիկ ռիսկերը մեծանում են քաղաքների եւ բնակավայրերի զարգացմանը զուգընթաց, կառուցվող նոր շենքերը, որոնք չեն մնալու չբնակեցված, մարդկանց մեծ քանակի եւ շինությունների կուտակումը եւ կենտրոնացումը որեւէ բնակավայրում, մեծապես նպաստում են, որպեսզի սեյսմիկ ռիսկերը մեծանան»,- այս տեսակետն այսօր Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե մեր օրերում ինչը կարող է սեյսմիկ ռիսկի պատճառ հանդիսանալ Հայաստանում։ «Խիտ կառուցապատումը մեծապես նպաստում է ռիսկի մեծացմանը։ Եթե կառուցվում է խիտ, սակայն նույնիսկ ամենալավ մակարդակով, այդ դեպքում ռիսկը չի բացառվում»,-նշեց տիկին Թովմասյանը եւ հավելեց,-«Պարզ է, որ Հայաստանը գտնվում է սեյսմոակտիվ գոտում, դրա մասին խոսում են պատմական անցյալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը։ Սեյսմիկ գործընթացներն այն իրադարձությունները չեն, որոնք կարճ ժամանակում մարում եւ վերանում են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ