Զարգացումները քառյակում և քառյակից դուրս, կամ շուրջ հետաքրքիր են


15:36 , 16 սեպտեմբեր, 2014

Քառյակի ներսի զարգացումներից էնպիսի տպավորություն է, որ կարծես համագործակցում են հանուն իրար բան ապացուցելու, իսկ ռեալ գործընթացները մնում են ստվերում:

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, մեջբերում եմ` «ԲՀԿ-ն, ըստ էության, տեւական ժամանակ իր գործողություններով կանգնած է հասարակության, ժողովրդի կողքին: Եւ այստեղ պայմանական «այլընտրանք» ու «ընդդիմություն» բառերի խաղարկման փոխարեն՝ մենք կարող են հստակ արձանագրել, որ կանգնելով ընդդիմադիր ուժերի եւ հասարակության կողքին եւ պաշտպանելով նրա շահերը՝ ԲՀԿ-ն պայքարում է Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ»:

Հետաքրքիր է` ԲՀԿ-ում ի՞նչ են մտածում այս մինի քաղաքագիտական վերլուծության արդյունքում արված եզրահանգման շուրջ:

Ենթադրելի է, որ ամենահավանական պատասխանը, որ առաջիկայում կհնչի ԲՀԿ-ի կողմից այս հայտարարության կապակցությամբ, դա` «պարոն Մուսինյանի անձնական կարծիքն է» հանրահայտ արտահայտությունը կլինի:

Ինչևէ` զարգացումները քառյակում և քառյակից դուրս, կամ շուրջ հետաքրքիր են: