Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահին


15:24 , 16 սեպտեմբեր, 2014

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահինPanorama.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: