14:36 , 16 սեպտեմբեր, 2014
168.am-ը գրում է․
«Միանգամից ասեմ, այսօրվա Սահմանդրությամբ գործող իշխանությունն ավելի շատ վերարտադրվելու հնարավորություն ունի, չնայած որ ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են իշխանության վերարտադրմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյան՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Իր ասածը հաստատելու համար՝ Ռ. Պետրոսյանը մատնանշեց Սահմանադրության հետևյալ դրույթները. «Մեր Սահմանադրության առաջին հոդվածով գրված է, որ մեր պետությունը սոցիալական պետություն է, երրորդ մասում գրված է, որ պետությունը կաշկանդված է մարդու և քաղաքացու իրավունքներով և հիմնարար ազատություններով: Այսինքն՝ պետությունը պետք է ձեռնարկի միջոցներ մարդու սոցիալական վիճակը բարելավվելու և այլ հարցերի վերաբերյալ: Սահմանադրության մեջ չնայած գրված է, որ որևէ այլ հոդվածում այդ հայտարարության նորմերը չեն կոնկրետացված»: Ռ. Պետրոսյանը գտնում է, որ մեր Սահմանադությունն այսօր բազմաթիվ փոփոխությունների անհրաժեշտություն ունի. «Սահմանադրությունը չի պարտավորեցնում պետությանը, որ բացի աշխատանքի տեղեր, որ այս շուկայական տնտեսության պայմաններում, երբ անհավասարություն ունի, հարստության բևեռացում գոյություն ունի հասարակության մեջ, Սահմանադրությունը չի պարտավորեցնում պետությանն այդ անհավասարությունները մեղմելու համար միջոցառումներ ձեռնարկել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ