«Ադրբեջանական կողմը փորձում է առեւտուր սկսել, դա անհանդուրժելի է մեզ համար»


14:18 , 16 սեպտեմբեր, 2014

Galatv.am-ը գրում է․

Օգոստոսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ ադրբեջանական գերության մեջ մահացած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակի հայրենադարձման ուղղությամբ նորություն առայժմ չկա, հակառակորդ կողմը շարունակում է լռել: Ինչպես հայտնի է, ՄԻԵԴ-ը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ պարզելու Կ. Պետրոսյանի դիակի վերադարձման հարցում այդ երկրի պաշտոնական դիրքորոշումը:

Ստեղծվել է Կ. Պետրոսյանի ընտանիքի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող աշխատանքային խումբ, որի անդամներից իրավաբան Քրիստինե Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին, որը ստանալու է ՄԻԵԴ-ը, դրանից հետո աշխատանքային խումբը կծրագրի իր հետագա անելիքները:  «Ժամկետներ կան դրված, որ պաշտոնական իրենք իրենց դիրքորոշումը հայտնեն, մինչեւ սեպտեմբերի 16-ն է այդ ժամկետը, մինչեւ այդ կլինի- չի լինի, նոր կիմանանք ու տեղյակ կպահենք հետագա քայլերի մասին: Պաշտոնական իրենց դիրքորոշումը պետք է հայտնեն Եվրադատարանին, թե ինչու մինչ օրս չեն վերադարձնում Կ. Պետրոսյանի դին, այդ տեղեկությունը ստանալուց հետո մենք հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց իրավաբանը:

Հայաստանի գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, թե հայկական կողմը եւս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը, որ առանց որեւէ նախապայմանի է պահանջում հայ քաղաքացու դին, այնինչ, ըստ նրա, շարունակում է խախտել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: «Հիմա, ինչպես ամեն անգամ, ադրբեջանցիները փորձում են քաղաքական շահարկումներ սկսել, ինչ-որ առեւտուր սկսել կոպիտ ասած, դա անհանդուրժելի է մեզ համար, ի դեպ դրանով խախտվում են նաեւ միջազգային  մարդասիրական իրավունքի նորմերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ