Արմավիրն աղբի տիրապետության տակ


13:54 , 16 սեպտեմբեր, 2014

Արմավիրն աղբի տիրապետության տակAraratnews.am-ը գրում է․

Արմավիր քաղաքի սանիտարական վիճակը կրկին օրակարգում է: Աղբահանող կազմակերպության«Բարեկարգում» ընկերություն նախկին ղեկավարին քաղաքապետը, մոտ մեկ տարի առաջ աշխատանքում թերանալու պատճառով ազատեց աշխատանքից: Նոր տնօրեն նշանակվեց, տեխնիկական համալրվեց, լրացուցիչ աշխատողներ ներգրավվեցին, սակայն քաղաքի ծայրամասերը աղբակույտերից չազատվեցին: Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ավագանու նիստի ժամանակ գերեզմանատուն տանող ճանապարհի սանիտարական վիճակից դժգոհեց: Խիստ նկատողություն` բարեկարգում տնօրինության ղեկավար Կամո Հարությունյանին:

Բարեկարգում ընկերության տնօրենը գերադասեց լռել: Ներկաները հուշեցին, որ բեռնող տեխնիկայի վարորդը բացակայում է քաղաքից: Փաստը զայրացրեց քաղաքապետին:

Բարեկարգման տնօրենը կրկին լռեց, իսկ քաղաքապետը շարունակեց հրահանգները: Աղբահանություն իրականացնող կազմակերպության տնօրենը նիստից հետո էլ չցանկացավ խոսել թերացումների մասին, բայց չհերքեց, որ վարորդի պատճառով էր գերեզմանատան ճանապարհին աղբ կուտակվել: Կամո Հարությունյանը վստահեցրեց, որ տեխնիկայի և վառելիքի պակաս չունեն, պարզապես ամռանն աղբը կրկնապատկվում է: Հոկտեմբերից այլևս աղբակույտեր չեն լինի քաղաքում:

Տեսանյութն՝ այստեղ