Գեղարքունիքում հացահատիկի բերքն առատ է


12:12 , 16 սեպտեմբեր, 2014

Գեղարքունիքում հացահատիկի բերքն առատ էPanorama.am-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի տվյալներով, հացահատիկի բերքն ամբողջությամբ հավաքվել է 44 հազար 102 հեկտար ցանքատարածքից` 33 ցենտներ միջին բերքատվությամբ: 

Մարզպետարանից Panorama.am-ը տեղեկացավ, որ հավաքվել է մոտ 145 հազար տոննա հացահատիկի համախառն բերք, որը մոտ 20 հազար տոննայով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Ստացված արդյունքից մոտ 74 հազար տոննան կազմում է ցորենի , մնացած 71 հազար տոննան` գարու և այլ հացաբույսերի բերքը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ