Գրամեքենայով ստեղծված սքանչելի գեղանկարներ


12:13 , 16 սեպտեմբեր, 2014

Նկարիչ Փոլ Սմիթը ծնվել է մանկական ուղեղային կաթվածով: Սա կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները։ Այս հիվանդությամբ տառապող մարդիկ սվրբ. չեն կարողանում ինքնուրույն հոգալ իրենց զանազան կարիքները, օրինակ՝ լվանալ ատամները, օգտագործել սպասքի պարագաները, կոճկել անդրավարտիքի կոճակները և այլն: Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում։  

Փոլ Սմիթն այնքան մեծ սեր էր տածում արվեստի նկատմամբ, որ անգամ հիիվանդությունը նրան չխանգարեց զբաղվել իր սիրած գործով՝ նկարչությամբ: Քանի որ նրա մկանները լարված էին, նա չէր կարողանում իր ձեռքում պահել վրձին կամ գրիչ: Ուստի նա իր ստեղծագործական ներուժը դրսևորելու այլընտրանք էր գտել՝ վրձինը փոխարինելով գրամեքենայով: Նա սքանչելի գեղանկարներ էր ստեղծում այս հնացած համարվող գործիքի միջոցով:

Սմիթը նկարչությամբ զբաղվում էր 11 տարեկանից: Այդ տարիքում նա մի հասարակ գրամեքենա գտավ իր հարևանի նետած աղբի միջից:

Smith%20has%20been%20creating%20his%20art%20since%20the%20age%20of%2011%2C%20when%20he%20retrieved%20a%20standard%20typewriter%20from%20his%20neighbor%27s%20trash.

Թեպետ շարժումների սահմանափակումները մեծ դժվարություններ էին ստեղծում Փոլի համար անգամ գրամեքենայով աշխատելիս, Փոլը չէր հանձնվում և համբերատար կերպով շարունակում էր կատարելագործել իր նկարչական արվեստը:

Despite%20the%20difficulty%20he%27s%20had%20with%20the%20limitations%20of%20his%20movements%2C%20the%20inspiring%20man%20continued%20to%20patiently%20improve%20upon%20his%20work.

Ժամանակի ընթացքում նա հեղինակային նկարների հավաքածու ստեղծեց, որոնցում պատկերված էին այն վայրերը, ուր ինքն ապրել էր:

Over%20time%2C%20he%20amassed%20an%20impressive%20collection%20filled%20with%20both%20original%20works%20that%20mimic%20the%20places%20he%20has%20lived%u2026

Նա նաև վերարտադրում էր հայտնի գեղանկարները:

And%20recreations%20that%20pay%20homage%20to%20fine%20art.

Այս նկարում պատկերված է այն սկյուռիկը, որի հետ ինքն ընկերացել էր և որին անվանել էր Ֆիֆի:

He%20even%20made%20portraits%20a%20squirrel%20he%20befriended%20and%20named%20Fifi.

Սմիթը խոսքի հետ կապված խնդիրներ էլ ուներ: Իր հիվանդության պատճառով  նա այդպես էլ չսովորեց կարդալ կամ գրել: Ուստի նկարչությունը նրա համար ինքնարտահայտման յուրօրինակ ձև էր:

No%20matter%20what%20the%20subject%20was%2C%20Smith%27s%20work%20was%20carefully%20pieced%20together%2C%20one%20keystroke%20at%20a%20time.

Եթե մինչ այժմ չեք հասկացել Փոլի նկարչական տեխնիկայի գաղտնիքը, ասենք, որ նա պարզապես տառեր ու թվեր էր տպում թղթին գրամեքենայով, սակայն նա այնպիսի վարպետությամբ ու այնպիսի մանրակրկտությամբ էր անում դա, որ ստեղծվում են արվեստի յուրօրինակ գործեր: Հեռվից դիտելով այս նկարները՝ մարդ չի կարողանում գլխի ընկնել, որ դրանք ամբողջովին տառերից, թվերից ու նշաններից են կազմված: 7 տարի առաջ այս տաղանդավոր նկարիչը վախճանվեց, սակայն նրա ստեղծագործությունները մինչ այժմ էլ ոգեշնչման աղբյուր են հանդիսանում բազմաթիվ մարդկանց համար:

Also%2C%20since%20Smith%20had%20difficulties%20with%20speech%20and%20never%20learned%20to%20read%20or%20write%2C%20he%20used%20his%20art%20to%20express%20himself.

Many%20of%20his%20creations%20line%20the%20halls%20of%20Rose%20Haven%20Nursing%20Home%2C%20where%20he%20stayed%20for%20a%20period%20of%20his%20life%2C%20in%20Oregon