18:25 , 1 սեպտեմբեր, 2012
Յուրաքանչյուր ոք ունի ազատ ընտրության իրավունքը: Հատկապես ներկայում, երբ ընտրության հնարավորությունը լայն է՝ իշխանություն, ընդդիմություն, կառուցողական ընդդիմության:
Ընդդիմադիր լինելը գովեի է. նշանակում է մարդը գաղափարներ ունի, շահի հետևից չի ընկնում, պայքարում է հանուն կամ ընդդեմ ինչ-ոչ բանի:
Ընդդիմադիրը պետք է դժգոհի, բողոքի, պահանջի. իր դերն է էդպիսին: Բայց երբ գաղափարական դաշտում գոյացած էրոզիաների պատճառով ընդդիմադիր գաղափարները թափանցում եմ կյանքի մյուս բոլոր հարթություններ ևս, էդ դեպքում նորման ավտոտամ կերպով դառնում է պաթոլոգիա:
Մեր այսօրվա ընդդիմությունը, ցավոք, պաթոլոգիկ է: Իրենց մեջ կուտակված ագրեսիայի հաշվին ՀԱԿ ակտիվիստները ի դեմս իշխանության ձևավորվել են «թշնամու կերպար» ու մահու չափ վախենում են էդ կերպարից, չնայած որ կերպարը իրենց ստեղծածն է:
Հա, հա վախենում են. ու էդ վախը դրսևորվում է ամենուր՝ ֆեյսբուքում, փողոցում, անգամ իրենց տանը:
Էնքան են ընկել տարերքի մեջ որ արդեն ունակ չեն տարբերելու ազգային ու պետական շահերը. Իրենք իշխանություն են ուզում, ու ամեն հարմար առիթն օգտագործում են իրենց իռացիոնալ գաղափարները վերստին արտահայտելու համար:
Փողոցային բառապաշար, համատարած անգրագիտություն ու լակոտական «ռազբորկեք». սա յա ՀԱԿ-ի երիտասարդության դեմքը: Ցավում եմ, որ մենք էսպիսի ընդդիմություն ունենք: Մեր երկիրը լուրջ, հավասարակշռված ու ասելիք ունեցող ընդդիմության կարիք ունի: Էնպիսի ընդդիմության, որ նայելով էդ ըննդիմադիր ակտիվիստներին նողկանք չապրես ու չասես էս երկրում հաստատ ոչինչ փոխել պետք չի, եթե փոխողը դուք եք լինելու….