09:53 , 16 սեպտեմբեր, 2014«Թեև Հայաստանի քաղաքական դաշտի շատ ներկայացուցիչներ քննադատեցին ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու քայլը, այնուամենայնիվ, նա անդրդվելի մնաց և գնաց Թուրքիա:
Եվ պարզվում է` ԱԳ նախարարի եռօրյա այդ այցը դեպի մեր հարևան երկիր, բավականին թանկ է նստել ՀՀ պետբյուջեի վրա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Նալբանդյանի այցի համար ՀՀ պետբյուջեից 3 մլն 667 հազար ՀՀ դրամ է ծախսվել:
Այդ գումարով գնվել են Նալբանդյանի` Երևան-Մոսկվա, Մյունխեն-Անկարա և Անկարա-Մյունխեն-Մոսկվա-Երևան ավիատոմսերը, ինչպես նաև վճարվել Անկարայում և Մոսկվայում մնալու նրա օրապահիկները ու գիշերավարձերը»-գրում է թերթը: