«Իրավունք». Զարուհի Փոստանջյանի և Ռուբիկ Հակոբյանի միջև վեճը թեժանում է


09:36 , 16 սեպտեմբեր, 2014

«Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի` այնտեղ բավականին թեժացել է վեճը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի և ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի միջև: Փոստանջյանը մշտապես անհարմար վիճակներ է ստեղծում` դաժանաբար քննադատելով «քառյակին», գումարած դրան էլ, պնդում է, որ կուսակցությունը պետք է դեմ լինի ցանկացած սահմանադրական բարեփոխմանը և կիսի Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետը, որ սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել «ռեժիմի հեռացմանը»:

Սակայն Ռուբիկ Հակոբյանն ավելի հակված է փոքր-ինչ առավել կառուցողական մոտեցումներին, առավել ևս, որ ԲՀԿ առաջնորդն իր հարցազրույցում զգալիորեն հանել է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ կատեգորիկ ժխտական մոտեցումը»,-գրում է թերթը: