09:15 , 16 սեպտեմբեր, 2014«ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի մարզային այցելությունների մասին հայտարարությունները փոթորկել են մարզային ՀՀԿ-ական իշխանիկների անդորրը:
Դա ընդունվել է որպես մարտահրավեր, և այս օրերին աննախադեպ ակտիվությամբ փորձում են ՀՀԿ-ի շուրջ կենտրոնացնել մարդկանց:
Արագորեն ցուցակագրում են, թե մարզերի բնակիչներն ինչ սոցիալական խնդիրներ ունեն, ու խոստանում են շուտափույթ լուծում:
Պատահական չէր նաև կառավարության նիստին Հովիկ Աբրահամյանի՝ սահմանամերձ գոտիների խնդիրներին անդրադառնալու խոստումը:
Չնայած մարզպետների անհանգստությանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը թերթի լրագրողի հետ զրույցում ասել է, թե այդ թեման իրեն չի հետաքրքրում և մտահոգվելու խնդիր չունի»,-գրում է թերթը: