«Հայկական ժամանակ». Ռուբլին անկում է ապրում


08:22 , 16 սեպտեմբեր, 2014

«Երեկ ռուսական ռուբլին գրանցեց բացարձակ «հակառեկորդ»՝ մեկ դոլարի գինն անցավ 38 ռուբլուց: Իր պատմության ընթացքում ռուսական ռուբլին երբեք այդքան արժեզրկված չի եղել՝ նույնիսկ 2008-2009 թթ. Համաշխարհային ճգնաժամի ժամանակ:

Սա բարդ իրավիճակ է ստեղծում ՀՀ բնակչության համար, քանի որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից:

Ռուբլու արժեզրկման հետևանքով նվազում է այդ տրանսֆերտների ծավալները, ինչը չափազանց մեծ նշանակություն ունի բնակչության գնողունակության տեսանկյունից:

Տարեկան ՌԴ-ից միայն բանկային համակարգով Հայաստան է ուղարկվում ՀՀ բյուջեին հետ համեմատելի գումար՝ մոտ 2 մլրդ դոլարին համարժեք ռուբլի»,-գրում է թերթը: