Քլինթոնն ակնարկել է նախագահական ընտրություններին առաջադրելու մասին


19:12 , 15 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Associated Press-ը հայտնում է, որ Այովա նահանգում Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ ԱՄՆ նախկին գլխավոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ակնարկել է 2016-ի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրելու մասին:

Նա մասնավորապես նշել է, որ բավականին մեծ քանակությամբ մարդիկ են եկել և բոլորին հետաքրքրում է նախագահական քարոզարշավը, ինչպես և իրեն:

Նշվում է նաև, որ նախկին պետքարտուղարը դեռ պաշտոնապես չի հայտարարել  նախագահական ընտրություններին իր առաջադրվելու մասին, չնայած, որ նա համարվում է Դեմոկրատական կուսակցության ամենաուժեղ թեկնածուն: