Հնդկաստանում արդեն հնարավոր է YouTube-ից տեսանյութի բեռնումը


20:37 , 15 սեպտեմբեր, 2014

rtr3iusp-650_0915140117131in.am-ը գրում է․

YouTube-ը ծրագրում է հնարավոր դարձնել կայքից տեսանյութի բեռնումը բջջային սարքերի վրա, որոնք օգտվում են Android համակարգից:

Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Սեզար Սենգուպտան՝ գտնվելով Հնդկաստանում միջոցառմանը, հայտնում է Medianama-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել YouTube-ից երաժշտական հոլովակների բեռնման հնարավորության մասին YouTube Music Key վճարային ծրագրի միջոցով, որի արժեքը կազմում է ամսական 9,99 դոլար: Այժմ, սակայն, օգտատերերը, գտնվելով Հնդկաստանում, իրենց սարքերի վրա կայքից կկարողանան բեռնել ցանկացած տեսանյութ:

Արդյո՞ք այդ ծառայությունն անվճար կտրամադրվի՝ չի հաղորդվում:

YouTube-ն ու Google-ը դեռ տեղեկություններ չեն հաղորդել նորամուծության մանրամասների մասին: