15:36 , 15 սեպտեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է․
Գյումրիում այսօր դիմավորեցին սեպտեմբերի 14-ին Տաշքենդում ընթացող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն գյումրեցի մարզիկ Արթուր Ալեքսանյանին:
Արթուր Ալեքսանյանին դիմավորել են Գյումրու Շիրակ օդանավակայանում, որից հետո քաղաքի մուտքի մոտ, որտեղ մարզիկին շքեղ Գյումրվա կառքը տարել է մինչեւ Կենտրոնական հրապարակ:
Արթուր Ալեքսանյանը սկզբում մտել է Ս. Աստվածածին եկեղեցի, որից հետո մոտեցել է հրապարակում իրեն սպասող գյումրեցիներին:
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, սակայն աշխարհի առաջնությունում հաղթում է առաջին անգամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ