14:12 , 15 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Մեքսիկացի պատգամավոր Կարլոս Տրեվինյոն սուր քննադատության է ենթարկել բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին:
«Փորձում եմ պահպանել հավասարակշռությունս, բայց չեմ կարող չասել, որ ատում եմ ֆուտբոլն ու այն ամենն, ինչ կապված է դրա հետ:
Մանավանդ ատում ֆուտբոլն այն բանի համար, որ փողոցները լեփ-լեցուն են լինում մարդկանցով, ինչի պատճառով երկու ժամ ուշ եմ տուն վերադառանում: Այդ ամենը նրա համար, որ մարդիկ ցանկանում են տեսնել այդ կապիկին: Բրազիլացի, բայց, այնուամենայնիվ, կապիկ: Կրկեսի է նման»,- Facebook-ի իր էջում գրել է Տրեվինյոն: