12:57 , 15 սեպտեմբեր, 2014
Ասում են պատմությունը կրկնվելու հակում ունի: Սա իհարկե վիճելի թեզ է՝ գոնե այնքանով, որ կրկնվող բան գրեթե չկա տիեզերքում, բայց վերադառնալով պատմությանը, կարելի է որոշակի ցիկլիկություն ու օրինաչափություններ տեսնել, ինչպես նաև՝ շա՜տ կոնկրետ նմանություններ:
Օրինակ՝ աշխարհաքաղաքական իրականությունն ու անգլոսաքսոնական կայսրությունը (ԱՄՆ, Բրիտանիա, Կանադա, Ավստարլիա) ինձ այսօր հիշեցնում են 4-5-րդ դարի աշխարհն ու Հռոմեական կայսրությունը: Իհարկե, որոշակի տարբերություններ չէին կարող չլինել, բայց խոսենք նմանություններից:
Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա գործ ունեին համաշխարհային (այն ժամանակ արևմտյան աշխարհի կտրվածքով) մի կացության հետ, երբ ինչ որ մի կայսրություն հավակնում է հեգեմոնի դերկատարությանը ու դա նրան գրեթե հաջողվել է;
Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, այդ հեգեմոնիայի ձգտող ուժը հանդիպում էր որոշակի հակազդեցության (ի դեմս Պարթևստան-Պարսկաստան տիրության ու երբեմն դրան դաշնակցող Հայաստանի` այն ժամանակ, Ռուսաստան-Չինաստան-Իրան՝ հիմա), բայց դիմակայությունը ծավալվում էր հենց այդ ուժի ազդեցության գոտում և անգամ տարածքում: Համենայն դեպս աշխարհի այս մասից Հռոմին վերջին հարված հասցնողև Միհրդատ Եվպատորն էր, իսկ դրանից հետո կես հազարամյակ դիմակայության թատերաբեմը եղել է մեր գոտում:
Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հեգեմոն կայսրությունն այնքան էր ահագնացել ու դրա վերնախավի տարբեր խմբերի ամբբիցիաներն այնքան էին խոշորացել, որ ավելի դյուրին կառավարման, ինչպես նաև ներքին ցնցումներից խուսափելու համար, կայսրությունները նոմինալ բաժանվեցին (Արևմտյան ու Արևելյան՝ այն ժամանակ, Բրիտանիա, ԱՄՆ և Դոմինիոններ (ինչ որ չափով)՝ հիմա): Ու դեռ մեծ հարց է, թե որն է շունը, իսկ որը՝ պոչը և ով ու երբ է ումով թափ տալիս:
Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա հեգեմոն կայսրությունում գրանցվեց բարոյականության ու արժեհամակարգի կատաստրոֆիկ անկում, իսկ բարոյականություն ու համամարդկային արժեքներ քարոզողներին հալածանքների էին ենթարկում: Հռոմում սոդոմգոմորային բարքերն այն աստիճան էին հասել, որ քրիստոնեական կատակոմբեր էին ստեղծվում, որտեղ մարդիկ կարողնում էին բարոյականության ու առողջ արժեքների մթնոլորտ պահել, իսկ նրանց հալածում էին՝ խաչելով, սպանելով ու Կոլիզեումում վայրի գազանների բաժին դարձնելով: Հիմա էլ սոդոմգոմորը հեգեմոնը մատուցում է որպես նորմա, իսկ դրա դեմ հանդես եկողները հալածվում են (առայժմ հարաբերականորեն մեղմ, բայց դա միայն առայժմ):
Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, հեգեմոնը իր ձեռքով է սնուցում ու ուժեղացնում այն դահիճին, որն ի վերջո կործանելու է իրեն: Եթե հիշում եք, Հռոմը կործանեցին ոչ թե նրանց դարավոր ախոյաններ ու աշխարհաքաղաքական հակառակորդներ հանդիսացող պարսիկ-պարթևները և ոչ էլ հայերը, այլ բարբարոսները, որոնց մի մասին Հռոմը քոթակում էր, մյուսին մերձեցնում ու իր սահմանային գոտիներում բնակեցնում, սահմաններից դուրս էլ կառավարվող քաոսի մթնոլորտ պահում: Հիմա էլ հեգեմոնը մերօրյա բարբարոսներին է լրիվ նույն մեթոդներով վերաբերվում, այն տարբերությամբ, որ մորուքավոր ու վայրենի գերմանացիներին, սաքսերին, անգլներին, պիկտերին, գոթերին եկել են փոխարինելու ոչ պակաս մորուքավոր ու ոչ պակաս վայրենի իսլամիստ ծայրահեղականները:
Ու հեռու չէ այն օրը, երբ 1500 տարի առաջվա պես «Հռոմը» էլ ի զորու չի լինելու գոյատևել իր իսկ կողմից ստեղծված ռազմաքաղաքական ու բարոյական տիտանական բեռի տակ ու փուլ է գալու և դրան մեծապես նպաստելու են իրենց իսկ կողմից ստեղծված ու աջակկցված տարբեր մութ ուժեր: Ու որպես հետևանք՝ աշխարհը էլի մի քանի դար հետ է շպրտվելու (դա լավագույն դեպքում, որովհետև հիմա միջուկային զենք գոյություն ունի):
Վերջացնելով պատմական անոլոգիաների ցանկը, ուզում եմ նշել, որ իմ համեստ կարծիքով, «Հռոմը» հիմա այն փուլում է, որում Հռոմն էր Տրայանոսից հետո: Անգամ Ադրիանոսից հետո՝ ով պատ սկսեց կառուցել կայսրության սահմանների երկայնքով: Ես կասեի, որ այսօրվան ամենանման իրավիճակը 4-5-րդ դարերի իրավիճակն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: