ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հարցով ինտենսիվ բանակցությունների հույս ունի. Կասպրշիկ


12:24 , 15 սեպտեմբեր, 2014

Andrzej-Kasprzyk1in.am-ը գրում է․

ԵԱՀԿ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կմասնակցեն ինտենսիվ բանակցություններին: Այսպիսի կոչով հանդես է եկել ԵԱՀԿ գործող նախագահ Բուրկհալտերը վերջերս տարածաշրջան այցի ժամանակ, երկուշաբթի օրը Trend-ին ասել է կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նրա խոսքով՝ դրական է գնահատվում այդ գործընթացի առաջխաղացման համար կողմերի ցանկացած նախաձեռնություն և ջանք:

ԵԱՀԿ-ն հակամարտող կողմերին ներկայացրել է իր առաջարկներն ու կոչ արել անցնել ինտենսիվ բանակցությւոնների: «Հիմա կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն գործընթացի առաջխաղացման համար»,- ասել է Կասպրշիկը:

ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են աջակցել հակամարտող կողմերին, նշել է նա:

Կասպրշիկը նաև դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում և Ուելսում և հույս հայտնել, որ այդ երկխոսությունը կշարունակվի Ֆրանսիայի նախագահի հրավերով հանդիպման ժամանակ: