11:49 , 15 սեպտեմբեր, 20141. Օսկար Ուայլդը մահանում էր անճաշակ պաստառներով կահավորված սենյակում: Մոտալուտ մահը չփոխեց նրա վերաբերմունքը կյանքի հանդեպ: «Սոսկալի գունապնակ, մեզնից մեկը պետք է հեռանա» խոսքերից հետո Ուայլդը կյանքից հեռացավ:
2. Թագուհի Մարիա Անտուանետտան, բարձրանալով կառափնարան, տրորեց դահճի ոտքը, ապա ասաց. «Կներե՛ք, պարո՛ն, պատահաբար ստացվեց»:
3. Կայսրուհի Ելիզավետա Պերովնան ծայրաստիճան զարմանք պատճառեց բժիշկներին, երբ մահից կես րոպե առաջ բարձրացավ բարձերի վրա ու հարցրեց, «Ի՞նչ է, ես դեռ ո՞ղջ եմ»: Սակայն բժիշկները դեռ չէին հասցրել վախից քարանալ, երբ ամեն ինչ ինքնստինքյան իր տեղն ընկավ:
4. Ամերիկացի դրամատուրգ Յուջին Օ՛նիլն ասել է.
Ես այդպես էլ գիտեի, այդպես էլ գիտեի: Ծնվել եմ հյուրանոցում ու, գրո՛ղը տանի, մեռնում եմ հյուրանոցում:

5. Լրտես-պարուհի Մատա Հարին իր վրա նշան բռնած զինվորներին օդային համբույր ուղարկեց և ասաց. «Ես պատրաստ եմ, տղանե՛ր»:
6. Սրանք անգլիացի արձակագիր Սոմերսեթ Մոեմի խոսքերն են. «Մեռնելը ձանձրալի ու տխուր գործ է: Խորհուրդ եմ տալիս երբեք դրանով չզբաղվել»:
7. Ամերիկացի գրող Վիլյամ Սարոյան.
Յուրաքանչյուրին էլ վիճակված է մահանալ, սակայն ես կարծում էի, թե ինձ համար բացառություն կանեն: Եվ ի՞նչ:
8. Հայտնի անգլիացի վիրաբույժ Ջոզեֆ Գրինը սովորության համաձայն չափում էր իր զարկերակային ճնշումը: Հանկարծ նա ասաց. «Զարկերակը կորավ»:
9. Անգլիացի գրող ու քննադատ Լիտտոն Ստրեչին ասել է. «Եթե մահը հենց սա է, որ կա, ապա ես հիացած եմ նրանով»:
10. Ռուս գրող-երգիծաբան Սալտիկով-Շչեդրինը մահվանը ողջունել է «Այդ դո՞ւ ես, տհա՛ս» խոսքերով: