10:42 , 15 սեպտեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով հոսպիտալացված քաղաքացիներից մի քանիսն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Սյունիքի մարզպետարանի առողջության բաժնի պետ Նունե Գեւորգյանից. «Իսկ մյուսների առողջական վիճակը լավանում է»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով 14 քաղաքացի հոսպիտալացվել էր: Նրանց թվում կային նաեւ դպրոցահասակ երեխաներ: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ Քաջարանի ստացիոնար նմուշառման կետերից մանրէաբանական հետազոտության համար կատարվել է խմելու ջրի 12 նմուշառում եւ առաջնային ցանցում մնացորդային քլորի որոշում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ