08:57 , 15 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Էլիզաբեթ Դանիելյանը՝ իր «People of the sun» երգով: Այս մասին հայտնի է դարձել Հանրային ալիքի ուղիղ եթերում կայացած «Մանկական եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլի արդյունքում:
Հաղթողն ընտրվել է հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: SMS քվեարկության և զանգերի ամբողջ հասույթը կտրամադրվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին: «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին՝ Մալթայում: