Օրը. Այսօր Ժողովրդավարության միջազգային օրն է


08:10 , 15 սեպտեմբեր, 2014

UN-flags1in.am-ը գրում է․

Այսօր նշվում է Ժողովրդավարության միջազգային օրը: Ժողովրդավարությունը միաժամանակ և՛ նպատակ է, և՛ անհրաժեշտ միջոց՝ ապահովելու զարգացում ի շահ ողջ մարդկության:

Ժողովրդավարության միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2007 թվականին և նշվում է սեպտեմբերի 15-ին:

ՄԱԿ-ը պետություններին, ինչպես նաև տարածաշրջանային, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին առաջարկել է ընդունել նոր տոնը որպես առիթ՝ ուշադրություն դարձնելու աշխարհում ժողովրդավարության վիճակին:

«Դեմոկրատիա» բառը ծագում է հին հուական երկու բառերից, որոնք նշանակում են «ժողովրդի իշխանություն»:

Ժողովրդավարության միջազգային օրը սովորաբար անցկացվում են տարբեր տեսակի լուսավորչական միջոցառումներ: