Հայաստանը եվրասիական ֆիասկոյից հետո


13:38 , 14 սեպտեմբեր, 2014

Lragir.am-ը գրում է.

Կիեւն ու Բրյուսելը մինչեւ 2015 թվականի ավարտը հետաձգել են ԵՄ հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի կատարումը: Համաձայնագիրը սեպտեմբերի 16-ին միաժամանակ պետք է վավերացվի Կիեւում ու Բրյուսելում: Մոսկվան, սակայն, Եվրոպային խնդրել է հետաձգել, քանի որ Ուկրաինայի եվրասոցացման դեպքում Ռուսաստանի տնտեսությունը կարող է մահանալ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ անմտություն է կամովին փակ տնտեսական համակարգ մտնել, երբ աշխարհը բաց համակարգի է գնում: Բազմաթիվ վայրերում գոյություն ունեն Ազատ առեւտրի գոտիներ, ներկայում բանակցություններ են ընթանում Եվրոպայի ու ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ԱՄՆ-ու խաղաղօվկիանոսյան երկրների միջեւ այդպիսի գոտիներ ստեղծելու համար:
Այդ գոտիներում մաքսային ու առեւտրային տուրքերն աստիճանաբար զրոյացվում են, եւ դա նպաստում է տնտեսական ու տեխնոլոգիական մրցակցության աճին, որովհետեւ ազատ առեւտրի գոտում առանց մաքսային ու հարկային գործիքների կարելի է ջրի երեսին մնալ միայն որակի բարձրացման ու ինքնարժեքի նվազեցման ճանապարհով: Ռուսաստանը փորձում է ձեւավորվող համաշխարհային ազատ առեւտրի գոտուց պաշտպանվել եվրասիական սահմաններով: Ռուսաստանին այդ սահմանները պետք են իր անմրցունակ տնտեսությունն առջեւից ընթացող համաշխարհաին տնտեսությունից պաշտպանելու համար:
Ռուսաստանը հասկանում է, որ փոխվում է տնտեսական կապերի փիլիսոփայությունը, եւ հարաբերություններ են հաստատվում ոչ միայն պետությունների, այլ նաեւ անդրազգային կորպորացիաների միջեւ:
Ռուսաստանը պետություն-կորպորացիա է, եւ նոր առեւտրային հարաբերություններում չի կարողանում իր տեղը գտնել անմրցունակության պատճառով: Կոպիտ ուժը, գազային շանտաժը, հետխորհրդային ղեկավարներին ահաբեկումը չեն գործում ազատ տնտեսական գոտում:
Մոսկվան, փաստորեն, խնդրել է Եվրոպային ու Ուկրաինային հետաձգել եվրասոցիացիան, որպեսզի պատրաստվի իր շուկայում էժան ու որակյալ եվրոպական ապրանքի հայտնվելուն: Դա ամբողջությամբ կսպանի տեղական արտադրությունը, եւ Մոսկվայում հասկանում են դա:

Շարունակությունն՝ այստեղ