Հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր երկրների մասին


23:54 , 13 սեպտեմբեր, 2014

GalaTV.am-ը գրում է.

Դուք կարող եք ճանապարհորդել ամբողջ կյանքում՝ բացահայտելով բազմաթիվ գաղտնիքներ, սակայն միշտ էլ կլինեն փաստեր, որոնց մասին ոչ բոլորը կիմանան:

1. Ամենաշատ բանտարկյալ ունեցող երկիրը համարվում է ԱՄՆ-ն

ԱՄՆ-ում բնակվում է Երկիր մոլորակի ամբողջ բնակչության 5%-ը, իսկ կալանավայրերում են ամբողջ աշխարհի բանտարկյալների 25% -ը՝ 2 մլն. 200 հազար մարդ:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 1 մլն. 500 հազար բանտարկյալ: Երրորդ տեղում Չինաստանն է՝ 870 հազար բանտարկյալ:

2. Ամենագեր բնակչություն ունեցող երկիրը՝ Նաուրու

clip_image002[4]

Այդ փոքր կղզի -պետության բնակչության 95%-ն ունի ավելորդ քաշ: Պատճառը՝ շատ են ուտում, քիչ շարժվում:

3. Երկիր, որն ամենաբարձր հավանականությամբ կհայտնվի ջրի տակ՝ Մալդիվյան կղզիներ

Այս երկրի բնակչությունը կանգնած է կործանման լուրջ վտանգի առջև՝ գլոբալ տաքացման հետեւանքով ամեն տարի կղզին ավելի ու ավելի է ընկղմվում ջրի մեջ:

clip_image003[4]

4. Ֆրանսիա՝ առավելագույն ժամային գոտիներ ունեցող երկիրը

Ֆրանսիայի ամբողջ տարածքը գտնվում է 12 ժամային գոտիներում, ԱՄՆ-ն՝ 11, Ռուսաստանը՝ 9:

clip_image004[4]

5. Գուամ՝ աշխարհում միակ երկիրը, որտեղ ճանապարհները պատրաստված են մարջանից

Գուամում չկա բնական ավազ, այդ պատճառով այնտեղ ասֆալտը պատրաստում են մարջանից եւ նավթից:

clip_image005[4]

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ