23:47 , 13 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն So film ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ օրական կարող է խմել 12-14 շիշ ալկոհոլային խմիչք:
«Երբ ես սկսում եմ խմել, չեմ խմում նորմալ մարդու նման: Կարող եմ օրական խմել 12, 13, 14 շիշ: Բժիշկները ինձ խնդրել էին պատմել իմ կողմից ալկոհոլի օգտագործման մասին: Ես նրանց պատասխանեցի՝ «Պատահում է»»,- բացատրել է դերասանը:

Նրա խոսքերով՝ ամեն ինչ սկսվում է մինչև առավոտյան ժամը 10-ը՝ շամպայնից կամ կարմիր գինուց: «Այնուհետև կրկին շամպայն: Դրանից հետո պաստիս: Հետո ուտելիք՝ երկու շիշ գինով: Օրվա երկրորդ կեսին՝ շամպայն, գարեջուր, էլի պաստիս: Ավելի ուշ՝ օղի կամ վիսկի»,- պատմել է Դեպարդյեն:
Ընդ որում, նա ասել է, որ առողջական որոշ խնդիրների պատճառով ստիպված է զերծ մնալ ալկոհոլից: «Ինչ էլ լինի՝ ես չեմ մեռնի: Ոչ հիմա: Ես նախկինի պես էներգիայով լի եմ»,- հայտարարել է 65-ամյա դերասանը: