Չինաստանը տուգանել է Audi-ին և Chrysler-ին՝ գների արհեստական բարձրացման պատճառով


23:24 , 13 սեպտեմբեր, 2014

760414aac6df63235f0f6a7067002dc61in.am-ը գրում է.

Չինաստանը տուգանել է Audi և Chrysler ընկերություններին՝ գների արհեստական բարձրացման պատճառով:

Volkswagen խմբին պատկանող գերմանական Audi-ն պետք է վճարի 40 միլիոն դոլար, իսկ իտալական Fiat-ին պատկանող ամերիկյան Chrysler-ը՝ 5 միլիոն դոլար՝ հաղորդում է BBC-ն:

Տուգանքները ազգային կամ օտարերկրյա ընկերությունների կողմից գների արհեստական բարձրացան դեմ բողոքների լայնածավալ ուսումնասիրության արդյունքն էին:

Սակայն այս հետաքննության հակառակորդները նշում են, որ հակամենաշնորհային հետաքննությունները ներդրողների մոտ անհանգստություն են առաջացնում և բացասաբար ազդում երկրի ներդրումային կլիմայի վրա: