Լսում ես Ռուբեն Հախվերդյանի սրտառուչ երգերը ու չես ուզում հավատալ, որ Արման Հովհաննիսյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ունի, իսկ նա՝ ոչ


15:05 , 1 սեպտեմբեր, 2012

Լսում ես Ռուբեն Հախվերդյանի սրտառուչ երգերը, խորասուզվում նրանց մեջ ու չես ոզում հավատալ, որ Արման Հովհաննիսյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ունի, իսկ նա՝ ոչ:

Խոսքս գնում է մոտ 4-5 ամիս առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Արման Հովհաննիսյանին ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացնելու մասին: Գլխումս չի տեղավորվում: Հայ երգի լավագույն վարպետները, ինչպիսին են Արթուր Մեսչյանը և Ռուբեն Հախվերդյանը մինչ օրս չունեն նման կոչում, ինչ է թե իշխանական էլիտան ռաբիս է սիրում: