Ռիկի Մարտինը և Յան Թորփը պատրաստվում են աշխարհին հայտնել իրենց հարաբերությունների մասին


22:42 , 13 սեպտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է.

Միանգամից մի քանի աղբյուրներ, այդ թվում նաև բրիտանական Daily mail-ը հայտնում են, որ հայտնի երգիչ Ռիկի Մարտինը և ոչ պակաս հայտնի, բայց այս անգամ լողորդ ավստրալիացի Յան Թուրփը պատրաստվում են աշխարհին հայտնել իրենց հարաբերությունների մասին:

Հայտնվում է, որ Մարտինը և Թորփն արդեն պայմանավորվածություն ունեն ինչ-որ ամսագրի հետ, որի հետ հարցազրույցի ժամանակ էլ պատմելու են ամեն ինչ:

Նշենք, որ 31-ամյա Յան Թորփը օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն է, լողի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, ում ռեկորդները անգերազանցելի են եղել տարիներ շարունակ: Նա երկար տարիներ հերքելուց հետո, վերջապես ստիպված էր խոստովանել, որ հոմոսեքսուալ է:

Իսկ ինչ վերաբերում է նրանց հանդիպմանը, ապա դա կարող է տեղի ունեցած լինել Ավստրալիայում, քանի որ Ռիկի Մարտինը «The Voice» շոուի ավստրալիական տարբերակի ժյուրի է եղել և գրեթե ապրել է Ավստրալիայում: