21:54 , 13 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Վերմոնտի համալսարանի գիտնականների նոր հետազոտության համաձայն՝ արյան IV կարգ ունեցող մարդիկ ծերության շրջանում ավելի հաճախ են տառապում հիշողության հետ կապված խնդիրներով և տկարամտությամբ: Արյան IV խումբը հանդիպում է Երկրի բնակչության 4%-ի մոտ: Արյան նման խումբ ունեցողների մոտ տկարամտության զարգացման ռիսկը 82%-ով ավելի մեծ է, քան մնացածների մոտ՝ հայտնում է Zee News-ը:
Հետազոտությանը մասնակցել են 30000 կամավորներ: 495 մասնակիցների մոտ հայտնաբերվել են հիշողության և մտածողության հետ կապված խնդիրներ: Նրանց համեմատել են կոգնիտիվ խախտումներ չունեցող 587 մարդկանց հետ՝ պարզվել է, որ հիշողության կորուստ ունեցող մասնակիցների 6%-ը ունեցել է արյան IV կարգ: