21:36 , 13 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Բլումին-Գրոուվ քաղաքում անհայտ անձը կրակել է մի ոստիկանի և վիրավորել ևս մեկ իրավապահի: Ինչպես հայտարարել են տեղի իրավապահ ծառայության ներկայացուցիչները՝ դեպքը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքի մոտ: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Հանցագործին այժմ որոնում են: Բացառված չէ, որ նա հանցակից է ունեցել: Փակված են քաղաք տանող բոլոր ճանապարհները:
Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն:
Նյու Յորք նահանգի սահմանին գտնվող Բլումինգ-Գրոուվն ունի 5 հազար բնակիչ: Ոստիկանական բաժանմունքը գտնվում է անտառային տեղանքում: