19:54 , 13 սեպտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
«Ոչ մեկի հետ խնդիրներ չունեմ և ոչ մեկի հետ չեմ մրցակցում». այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով հարցը՝ կապված նախագահի և կառավարության հարաբերությունների հետ:
Վարչապետի խոսքով՝ նրա գլխավոր մտահոգությունը տնտեսության և գյուղատնտեսության զարգացումն է:
«Ինձ ոչ մեկից լրացուցիչ իրավունքներ կամ ինչ-որ մեկի լրացուցիչ գործառույթները պետք չեն: Մենք աշխատում ենք նոր դպրոցների կառուցման վրա, աշխատում ենք բարելավել տնտեսությունը, զարգացնել գյուղատնտեսությունը: Դա է իմ խնդիրը, դրա մասին եմ ես ամբողջ օրը մտածում»,- հայտարարել է վարչապետը: