Ռուսաստանն ու Ուկրաինան միավորվելու են և իշխելու է Վլադիմիրը.ինչ էր կանխատեսում Վանգան


19:06 , 13 սեպտեմբեր, 2014

64Elq.am-ը գրում է․

Բուլղարացի պայծառատես Վանգայի կանխատեսումներն իրականանում են,- այս մասին հայտարարությամբ հանդես է եկել h.ua-ն: Որպես ապացույց նրանք նշում են այսօր աշխարհին սպառնացող իսլամիստներին և ծավալված կրոնական բախումները,ինչպես նաև Ուկրաինայում կատարվող դեպքերը: Կայքը ևս մեկ անգամ կոչ է անում եվրոպական կառույցներին ականջալուր լինել անմեղ զոհ դարձողների ձայնին: Ներկայացնելով այսօրվա դրությունը, նշվում է,որ շատերի կողմից արվող կանխատեսումները` Ուկրաինայի կործանման վերաբերյալ, մնալու են օդում: ինչպես պարզվում է Վանգայի խոսքերից, Ուկրաինան և Ռուսաստանը կրկրն վերամիավորվելու են և անցնելու Ռուսաստանի տիրապետության տակ: Թեպետ բազմաթիվ մասնագետներ կարծում են,որ նրա գուշակություններն իրականանալու են,այնուամենայնիվ ` հավատալ այս ամենին, թե ոչ` մնում է ընթերցողի հայեցողությանը: